Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը կստանա 200 մլն դոլարի վարկ. նախագիծը հաստատվեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Եվրասիական զարգացման բանկը համաձայնագիր են կնքել Կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներից Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի 4 կմ հատվածի վերակառուցման համար 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից՝ շուրջ 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով։

Նրա խոսքով՝ այս ներդրումային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կիլոմետրով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի 80 կմ/ժամ, Քաջարան-Ագարակ ճանապարհի երթուղին կկրճատվի շուրջ 40 րոպեով։

Վարկի պայմաններով՝ տոկոսադրույքը ֆիքսված է տարեկան 4 տոկոս, մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից մինչեւ 5 տարին արտոնյալ ժամանակահատված է։

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին