Իրավունք

Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Սրբուհի Գալյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Սրբուհի Գալյանը 2020 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը։

Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հոկտեմբերի 29-ին որոշել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում