Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայը կարևորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայի  արտաքին գործերի նախարարության՝ ‹‹Հարավային Կովկասում խաղաղության գործընթաց և հարաբերությունների կարգավորում›› վերնագրով հաղորդագրության մեջ։

«Ուրուգվայը կարևորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը, որը ներառում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելը», - նշում են Ուրուգվայի ԱԳ նախարարությունից՝ ընդգծելով համաձայնեցված կարգավորումները՝ շարունակելու վերը նշված սահմանազատումը, որը հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա և համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված սահմաններին:

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ծանուցել են սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին

Ուրուգվայի ԱԳ նախարարությունը հաղորդագրության մեջ նաև հավելել է, որ այս զարգացումները փոխադարձ վստահության կառուցման նոր նշան են և հիմնարար քայլեր են երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) միջև հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության հասնելու նպատակին հասնելու համար, որը կայունություն, բարգավաճում և կայուն զարգացում կբերի ողջ տարածաշրջանին։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան․ նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռադևը հայտարարել է, որ Բուլղարիան և Ֆրանսիան բարձր տեխնոլոգիաների և տիեզերքի ոլորտներում արդյունավետ համագործակցություն են զարգացնում. BTA

Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ. Al Jazeera

Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել

Մերցը և Մոդին հանդես են եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման օգտին

ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել միասնությունը՝ անկախ Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների արդյունքներից