Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները մնում են փակուղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղու առջև են մնում՝ երկրի հետ կապված որոշ մտահոգությունների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Թուրքիան թեկնածու երկիր է և Եվրամիության հիմնական գործընկերը։ Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր երկրի հետ անդամակցության շուրջ բանակցությունները մնում են փակուղում՝ համաձայն Խորհրդի որոշման։ Լուրջ մտահոգություններ են մնում՝ կապված հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական ​​իշխանության անկախության ոլորտների հետ», - նշվում է փաստաթղթում։ 

Բրյուսելում հավելել են, որ օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակում է մնալ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անբաժանելի մասը։ 

«Եվրոպական խորհրդի 2024 թվականի ապրիլի ռազմավարական ուղեցույցից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները նշանավորվել են աստիճանական վերաներգրավմամբ, և կոնկրետ քայլեր են ձեռնարկվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կառուցողական շփումների ուղղությամբ», - նշված է հաշվետվության մեջ։

Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թ. դեկտեմբերից։ Լիարժեք անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թ. հոկտեմբերից։

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել իր ամենամյա «ընդլայնման փաթեթին»։ Այս հաշվետվության մեջ հանգամանորեն գնահատվում են այն իրավիճակը և առաջընթացը, որին հասել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքիան ԵՄ-ին անդամակցության իրենց ճանապարհին։ 

Վրաստան

Եվրահանձնաժողովը Վրաստանի իշխանությունների գործողությունները համարում է խոչընդոտ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին

 

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները