Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը քննարկել են ՀՀ և Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը քննարկել են ՀՀ և Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մտքեր են փոխանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի միջև հետագա համագործակցության հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ։

«Դեսպան Արսենյանը շնորհավորել է գործընկերոջը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում