Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 191 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմին 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 72 մլն դրամ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  

«Բյուջեով ԱԺ–ին նախատեսված գումարը կազմում է 7 մլրդ 72 մլն դրամ, որը 2024 թվականի հաստատված բյուջեից պակաս է 2.6 տոկոսով կամ 191 մլն դրամով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կկազմեն 6 մլրդ 815 մլն դրամ, որը 1.2 տոկոսով ավելի փոքր կլինի, իսկ կապիտալ ծախսերը կկազմեն 257 մլն դրամ, որը 30 տոկոսով ավելի փոքր կլինի 2024-ի բյուջեից»,-ասաց Վահե Հովհաննիսյանը: 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն էլ հայտնեց, որ 2025 թվականին խորհրդարանում նախատեսում են 97.4 մլն դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին