Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի համաձայնեցման հնարավորություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի համաձայնեցման հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դրական է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Կազանում կայացած հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում երկխոսության առումով և վստահաբար միտված ենք նրան, որպեսզի առաջիկայում այն գործընթացները, որոնք նախաձեռնվել են, նաև խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դառնան։ Կարծում եմ, որ նման շփումները օգուտ տալիս են»,-նշեց Հարությունյանը։

Հարցին, թե հնարավորություն կա՞ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցվի ամբողջությամբ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք նման հնարավորություն տեսնում են։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում