Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 29-ին, ժամը 15։39-ին ահազանգ է ստացել, որ Պառավաքար գյուղի 15-րդ փողոցի 2-րդ փակուղում այրվում է անասնակեր. մոտակայքում կա բնակելի տուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի մեկական մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 18:04-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: