«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում»՝ հոկտեմբերի 29-ին ժամը 16։00-ին, և Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին ժամը 14։00-ին։ Միջոցառումների մուտքն ազատ է։

Ընդգծվում է, որ «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի նպատակն է նոր սերնդին  հաղորդակից դարձնել 20-րդ դարի հայազգի հանճարի կախարդական աշխարհին, վերստին արժևորել վարպետի  վաստակն ու համբավը։

Ծրագրի շրջանակում կինոգետ, ռեժիսոր Ռաֆֆի Մովսիսյանը դասախոսությունների ընթացքում  ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կերպարը, բազմաբնույթ ստեղծագործություններն ու նրա արվեստի հիմնաքարերը։

Ծրագրի անցկացման վայրերում վարպետի լուսանկարներով ազդագրեր են փակցվում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Սերգեյ Փարաջանովի ասույթներից մեկը: Ազդագրերը նաև հագեցած են QR կոդով՝ Սերգեյ Փարաջանովի մասին հայերեն և անգլերեն լիարժեք տեղեկատվությամբ։

«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում: 

 

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա