Թուրքիա

Իրանը Թուրքիայի հետ շարունակում է Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու ուղղությամբ աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Իրանը Թուրքիայի հետ շարունակում է Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու ուղղությամբ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է բանակցություններ վարել որոշ երկրների հետ՝ Իսրայելին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք զենքի էմբարգոյի սահմանման հարցը քննարկման ենք դրել Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով։ Եվս մի քանի իսլամական երկրների հետ, ներառյալ՝ մեր երկիրը և Թուրքիան, բանակցությունները շարունակվում են՝ սիոնիստական ​​վարչակարգին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու նպատակով», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում