Քաղաքականություն

Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Անդրիուս Կուբիլիուսը պարգեւատրվել են Հայաստանի Ազգային ժողովի շքանշանով։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շքանշանը տրվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ունեցած ներդրման համար։ 

ԵԽ լիագումար նիստի համար Ստրասբուրգում գտնվող պատգամավորներին շքանշանը հանձնել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ 

Ռասա Յուկնեվիչիենեն X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է՝ պատիվ է համարում նման մեդալ ստանալը։ «Հայաստանի առաջընթացը կենսական նշանակություն ունի ԵՄ-ի համար։ Որքան ավելի ժողովրդավարական տարածք լինի մեզնից դեպի արևելք, այնքան մենք ավելի ապահով կլինենք», - գրել է Յուկնեվիչիենեն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում