Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ Ավելի կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։ Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանազատման գործընթացը, իսկ դա խաղաղության ճիշտ ճանապարհն է»,- հայտարարել է Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում