Թուրքիա

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ են վարել Կազանում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ են վարել Կազանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կազանում անցկացվող BRICS գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահը ցավակցել է իր թուրք գործընկերոջը Անկարայում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ։ 

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ արձանագրելով, որ այդ հարցում երկու երկրների դիրքորոշումները շատ մոտ են միմյանց։ 

Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է երկու պետությունների առևտրային հարաբերությունների դրական դինամիկան՝ հայտնելով, որ առևտուրի ցուցանիշը 8 ամսում գրանցել է 6 տոկոս աճ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում