Մարզային

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի մոտ երկու բեռնատար է բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի մոտ երկու բեռնատար է բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 20-ին, ժամը 01:05-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Դ.) և «Howo» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա. Օ., ծնված 1986 թ.)։ Ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: 

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն Ա. Օ.-ին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում