ԲՐԻԿՍ-ի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում արդեն գերազանցում է G7-ի ցուցանիշը. Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՐԻԿՍ-ի երկրների բաժինը համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ արդեն գերազանցում է Մեծ յոթնյակի (G7) երկրների ցուցանիշը և շարունակում է աճել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի Գործարար համաժողովում։

«Օրինակ, տեսեք՝ 1992 թվական. Մեծ յոթնյակ՝ 45,5 %, իսկ նույն թվականին ԲՐԻԿՍ-ի երկրներ՝ համաշխարհային ՀՆԱ-ի 16,7 %: Իսկ հիմա՞: 2023 թվական. մեր միավորումը` 37,4 %, իսկ Մեծ յոթնյակը 29,3 %: Այս տարբերությունը մեծանում է, և կշարունակի մեծանալ, դա անխուսափելի է», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի նախագահը շեշտը դրել է այն բանի վրա, որ ԲՐԻԿՍ-ի սոցիալ-տնտեսական աճի արագացման և կայուն զարգացման համատեղ աշխատանքը բերում է կոնկրետ, շոշափելի արդյունքներ, իրականում նպաստում է անդամ երկրների հասարակ քաղաքացիների բարեկեցության ու կյանքի որակի բարելավմանը։ Պուտինի խոսքով՝ թվերը խոսում են իրենք իրենց օգտին։ Նա բերել է վիճակագրություն, որի համաձայն ԲՐԻԿՍ-ի միագումար ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 60 տրիլիոն դոլար, իսկ համաշխարհային համախառն արտադրանքում ընդհանուր բաժինը վստահորեն գերազանցում է Մեծ յոթնյակի համապատասխան ցուցանիշը և շարունակում է աճել:

«Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ի, ամբողջ համաշխարհային տնտեսական դինամիկայի աճի ավելի քան 40 %-ը բաժին է ընկնում ԲՐԻԿՍ-ի երկրներին. այս տարվա արդյունքներով, ԲՐԻԿՍ-ում տնտեսական աճի միջին տեմպերը կանխատեսվում են 4 %-ի մակարդակում: Սա ավելի բարձր է, քան G7-ի երկրներում, որտեղ ընդամենը 1,7 % է, ինչպես նաև բարձր է համաշխարհային տեմպերից։ Համաշխարհային ցուցանիշը կկազմի 3,2 %», - ասել է Պուտինը:

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:   

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով