Իսրայելը կշարունակի Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը կշարունակի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել և արգելել նրա մուտքը երկիր, քանի որ նա չի ողջունել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չի ողջունել ծայրահեղ ահաբեկիչ Յահյա Սինվարի վերացումը, ինչպես հոկտեմբերի 7-ի սպանդից հետո նա հրաժարվել էր ՀԱՄԱՍ-ը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն: Գուտերեշը գլխավորում է ծայրահեղական հակաիսրայելական և հակահրեական օրակարգը: Մենք կշարունակենք նրան համարել «պերսոնա նոն գրատա» և արգելել նրա մուտքն Իսրայել», - գրել է Կացը։

Հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարել է, որ Սինվարը, որը համարվում էր Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ի աննախադեպ հարձակման գլխավոր կազմակերպիչը, ոչնչացվել է Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների կողմից։

Աշխարհ

Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը

Հոկտեմբերի սկզբին Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր, քանի որ նա չէր դատապարտել Իրանի կողմից հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակումը։

Մերձավոր Արևելք

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում