Աշխարհ

Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի պաշտպանական գերատեսչությունից հաստատում են, որ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեկ տարի տևած հետապնդումից հետո Հարավային ռազմական օկրուգի զինվորները Գազայի հատվածի հարավում գործողության ընթացքում սպանել են Յահյա Սինվարին։

Սոցցանցերում տարածվում են ՀԱՄԱՍ-ի 61-ամյա առաջնորդ Յահյա Սինվարին նման այլանդակված դիի կադրերը։ 

Իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ այսօր նա սպանվել է ԻՊԲ-ի պարեկի կողմից Գազայի հատվածի տներից մեկում: 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում