Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, խոսել է իր «հաղթանակի ծրագրի» մասին, որը սեպտեմբերի վերջին ներկայացրել էր ԱՄՆ-ում։ Մինչ այժմ այս ծրագիրը պաշտոնապես և հրապարակային չէր ներկայացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Ըստ հրապարակման՝ ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածներից։

«Պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարի, եթե իրականացվի ծրագիրը», - ասել է Զելենսկին:

Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել «հիմա»։

Երկրորդ կետը վերաբերում է պաշտպանությանը և ենթադրում է գործողությունների շարունակում Ռուսաստանի տարածքում և ՌԴ-ի տարածքում հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործման ընդլայնում և հասանելիություն դաշնակիցների հետախուզական տվյալներին: Այս կետն ունի գաղտնի հավելված:

Երրորդ կետը վերաբերում է զսպմանը. Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել որոշակի ոչ միջուկային զսպման ռազմավարական փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանից եկող ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար։ Այս կետն, ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի, նույնպես ունի գաղտնի հավելված, որն արդեն ստացել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ղեկավարները։

Չորրորդ կետը Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացումն է և պատժամիջոցների խստացումը։ Այս կետի գաղտնի հավելվածը փոխանցվել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին:

Հինգերորդ կետը նախատեսված է հետպատերազմյան ժամանակաշրջանի համար. պատերազմից հետո ուկրաինացի զինվորականները կարող են օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի և Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ըստ Զելենսկիի, որի խոսքերը փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, ուկրաինացի զինվորականները կկարողանան փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին։

Ռադայում պլանի ներկայացմանը ներկա են եղել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը և ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Զելենսկիի պլանն անվանել է «պատրանքային»։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ