Մարիաննա Շահպարոնյանը Փարիզում ներկայացրել է «Դեպի Հայաստան» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում գործող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում տեղի է ունեցել հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Մարիաննա Շահպարոնյանի գրքի շնորհանդեսը:

Մարիաննա Շահպարոնյանը ներկայացրեց իր ստեղծագործությունները փարիզյան հանդիսատեսին: Համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին գիրքը՝ նշելով դրա զգացմունքային խորությունը և Հայաստանի ու սփյուռքի միջև կապի յուրահատուկ մեկնաբանումը:

«Դեպի Հայաստան» գիրքը, որը գրվել է 44-օրյա պատերազմի ծանր ժամանակաշրջանում, արտացոլում է հեղինակի խորը ապրումները հայրենիքի և նրա պատմության վերաբերյալ: Փարիզյան շնորհանդեսը դարձավ կարևոր քայլ՝ Ֆրանսահայերի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում:

«Իմ գրքի շնորհանդեսը Փարիզում անչափ տպավորիչ էր: Ջերմ ու բարեկամական մթնոլորտը, ինչպես նաև սփյուռքի անդամների հետաքրքրվածությունն ու աջակցությունը նորից ինձ ցույց տվեցին, թե որքան զորավոր է մեր համայնքը: Մարդիկ այստեղ պահպանում են իրենց ինքնությունն ու մշակույթը՝ միաժամանակ նոր շունչ հաղորդելով հայոց ազգային արժեքներին։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հոգեշնորհ Տեր Ավետիսին՝ նրա հյուրընկալության և մեզ աջակցելու համար։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր նաև մասնակցել սրբալույս մյուռոնի օծման արարողությանը»,- նշել է բանաստեղծուհին:

Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունն ու հայրենադարձությունը։ 

Առաջիկայում գիրքը կներկայացվի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա