Իրան

Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Շուշթար քաղաքի Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը հաջողվել է տեղայնացնել։ 

Ըստ նախնական գնահատումների՝ հրդեհի պատճառ է դարձել վառելիքի լիցքավորման ժամանակ անվտանգության կանոնների չպահպանումը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում