Իրան

ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին ԵՄ-ի աջակցությունը խախտում է միջազգային իրավունքը. Բաղայի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին ԵՄ-ի աջակցությունը խախտում է միջազգային իրավունքը. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Եվրամիության դիրքորոշումը Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների վերաբերյալ՝ ասելով, որ Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը ԵՄ աջակցությունը խախտում է միջազգային իրավունքը, հակասում ԵՄ կանոնակարգերին և Եվրոպայի արժեքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

«ԵՄ-ն, կարծես, իր ինքնիշխանությունը, իր օրենքներն ու կանոնակարգերը, իր արժեքներն ու էթիկան զիջում է ամերիկյան հարկադրանքին։ Իր սեփական օրենսդրության համաձայն՝ Եվրամիությունը չի ճանաչում երրորդ երկրների կողմից ընդունված օրենքների արտատարածքային կիրառումը և նման հետևանքները համարում է միջազգային իրավունքին հակասող», - նշված է գրառման մեջ։

Բաղայիի խոսքով՝ այժմ ԵՄ-ն դարձել է «Վաշինգտոնի անօրինական վարքագծի մասնակից»:

«Միության կողմից Ամերիկայի անօրինական տնտեսական պատերազմին աջակցությունը նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: ԵՄ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պատասխանատվություն կրի այս անօրինական գործողությանն իր ներդրման հետևանքների համար: Եվրամիությունը չի կարող հավանություն տալ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ տնտեսական ահաբեկչությանը՝ միաժամանակ պնդելով, որ ձգտում է լարվածության թուլացման և տարածաշրջանային կայունության: Երկու դիրքորոշումները հակասում են միմյանց: Այս անպատասխանատու դիրքորոշումը վկայում է ԵՄ-ի բարոյական անկման և քաղաքական անգործունակության մասին», - եզրափակել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Օգոստոսի 31-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Միացյալ Նահանգների և Մեծ յոթնյակի այլ երկրների ու միջազգային գործընկերների հետ՝ Իրանի նկատմամբ ճնշումը պահպանելու համար։ Ըստ հայտարարության՝ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ իր անվտանգությունն ու շահերը, ներառյալ Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը պաշտպանելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում