Եվրոպա

Վահան Կոստանյանը ՄԱԿ ՓԳՀ նստաշրջանում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից էթնիկ զտման ենթարկված փախստականների խնդրին

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը ՄԱԿ ՓԳՀ նստաշրջանում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից էթնիկ զտման ենթարկված փախստականների խնդրին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հոկտեմբերի 15-ին Ժնևում մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳն-ի տարածած հաղորդագրությունից, իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականների խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները փախստականների հրատապ կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ՝ կարևորելով այդ հարցում ՄԱԿ ՓԳՀ և միջազգային այլ գործընկերների շարունակական աջակցությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում