Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն. Գուտերեշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների (UNIFIL) վրա ցանկացած հարձակում կարող է որակվել որպես «պատերազմական հանցագործություն»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Համապատասխան նախազգուշացումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից հոկտեմբերի 13-ին հնչեցրել է կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«UNIFIL-ի խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում, իսկ ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել։ Գլխավոր քարտուղարը կրկնում է, որ UNIFIL-ի անձնակազմը և դրա դիրքերը երբեք չպետք է թիրախավորվեն։ Խաղաղապահների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքի: Դրանք կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն», - հայտարարել է Դյուժարիկը։

Իսրայելի գնդակոծությունների պատճառով Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահի վիրավորվելու մասին հաղորդվել էր հոկտեմբերի 10-ին, ևս 2 վիրավորի մասին՝ հոկտեմբերի 11-ին։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարվածներից Լիբանանում ՄԱԿ-ի ևս 2 խաղաղապահ է վիրավորվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ կոչ անելով մարտական ​​գործողությունների գոտուց անհապաղ դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահներին։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելի վարչապետը կոչ է արել ռազմական գործողությունների ​​գոտուց տարհանել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին

 

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին