ԵՄ-ն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և աշխատում է այն կյանքի կոչելու ուղղությամբ. Վասիլիս Մարագոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանում ու տարածաշրջանում իր գործընկերների հետ ակտիվորեն աշխատում է այն կյանքի կոչելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Նա նշեց, որ տպավորված է համաժողովի նախապատրաստման աշխատանքներով, շնորհավորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և իրենց մյուս գործընկերներին՝ այս նախաձեռնությունն ու գործընթացը որակելով «շատ կարևոր»: 

«Անմիջապես կուզենայի ընդգծել, որ գործընկերության խորհրդի նիստում, որին նաև ներկա է գտնվել նախարար Միրզոյանը (խմբ- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը), ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է խաղաղություն և նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում, նաև բացել տրանսպորտային ուղիները՝ պահպանելով ազգային իրավազորության սկզբունքները և ապահովելով նաև փոխադարձությունը, որը դրված է հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիմքում: Նախորդ տարվա հոկտեմբերին ներկա եմ գտնվել, երբ վարչապետը ներկայացրեց այս նախաձեռնությունը: Մենք ողջունեցինք այն և Հայաստանում ու տարածաշրջանում մեր բոլոր գործընկերների հետ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի»,- նշեց Վասիլիս Մարագոսը:

Հայերեն العربية English Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին