Պուտինը կամ Միշուստինը կարող են այցելել Բաքու՝ COP29-ին մասնակցելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարող են մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին (COP29), որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը։ 

«Ես նախագահի հրամանագրով ղեկավարում եմ Ռուսաստանի պատվիրակությունը, բայց այս տարի հուսանք, որ կա՛մ նախագահը, կա՛մ կառավարության նախագահը ներկա կլինեն։ Ադրբեջանը ռազմավարական կարևոր գործընկեր է, և ես, իհարկե, կցանկանայի, որ կարգավիճակն ավելի բարձր լինի, որ բացմանը լինի կա՛մ նախագահը, կա՛մ կառավարության նախագահը, իսկ հետո բանակցությունների հիմնական մասը ես կհասցնեի իր տրամաբանական ավարտին», - ասել է Էդելգերիևը Ռուսաստանի բնապահպանական ֆորումի շրջանակներում։ 

2023 թվականի դեկտեմբերի 11-ին Կողմերի համաժողովը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ղեկավար մարմինը, հաստատել է Ադրբեջանի և Բրազիլիայի թեկնածությունները՝ համապատասխանաբար COP29 և COP30-ը հյուրընկալելու համար։ Բաքվում անցկացվելիք կլիմայի համաժողովը կլինի առաջինը հետխորհրդային տարածքում։ Նախնական հաշվարկներով՝ COP29-ի օրերին այնտեղ կայցելի մինչև 80 000 օտարերկրյա հյուր։

Քաղաքականություն

Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին

 

Հայերեն Español فارسی Русский

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26