Քաղաքականություն

Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. ՌԻԱ նովոստի

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. ՌԻԱ նովոստի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն է։ 

Ավելի ուշ ՌԴ նախագահն ընդունելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում