ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում
![ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/07/UdYndpNJJyx97iAaPeZWuGClDw1lnl2qB8NODTml.webp)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Յուրի Ուշակովը ծանուցել է, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ Ռուսաստանն այստեղ ակտիվ դրական դեր է խաղում»,- ասել է նա։