Իրան

Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը Բեյրութում հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը Բեյրութում հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին Բեյրութում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Լիբանանում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը։

Արաղչին վերահաստատել է Իրանի աջակցությունը Լիբանանին, որտեղ Իսրայելը սեպտեմբերի 23-ից հարձակումներ է իրականացնում։ 

Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է դիվանագիտական արշավ սկսել, այդ թվում՝ խնդրել Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի անցկացում։

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ այդ գնդակոծությանը կպատասխանեն, երբ անհրաժեշտ համարեն: 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում