ՌԴ-ն պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ միմյանց նկատմամբ անհարգալից հռետորաբանությունից. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ կամ վիճահարույց խնդիրների կարգավորման հարցում ուժային սցենարի սպառնալիք։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փախստականների և ժամանակավոր ապաստան գտածների թեման արդիական է երկու կողմերի համար։ Եվ, այդ ամենը հաշվի առնելով, օգտակար ենք համարում, որպեսզի Բաքուն և Երևանը ակտիվացնեն երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ փաթեթի վերաբերյալ, այդ թվում՝ պատմամշակութային կոթողների պահպանման՝ կրոնական ժառանգության, մարդկանց՝ իրենց նախնիների գերեզմաններ անվտանգ և ազատ այցելությունների ապահովման, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և ավելացրել, որ եթե անհրաժեշտություն կա այդ հարցում Ռուսաստանի ներգրավման, ապա ռուսական կողմը պատրաստ է դրան։

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին