Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է լիբանանցի գործընկերոջ՝ Աբդալլահ Բու Հաբիբի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այդ մասին տեղեկացրել է սոցցանցի X հարթակում։
On the sidelines of #UNGA79 touched upon the ongoing situation in #MiddleEast w/my counterpart Abdallah Bou Habib. Expressed sincere condolences for recent casualties among civilian population in 🇱🇧. Emphasized 🇦🇲’s principled position on immediate cessation of hostilities & on… pic.twitter.com/blrbzoj5Nq
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 27, 2024
«Անդրադարձել ենք Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։ Ընդգծել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։