ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը: 

Ուսումնական գործընթացում անվտանգության կանոնների պահպանումը և այդ ուղղությամբ երեխաների հետ տարվող աշխատանքներում ուշադրության ու զգոնության մեծացումը նախարարությունը համարում է առաջնահերթ խնդիր: 

«ԿԳՄՍ նախարարության կողմից միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված կանոնները և ընթացակարգերը: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված բացթողումներ և թերացումներ են եղել, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինների կողմից դեպքի բոլոր հանգամանքները կուսումնասիրվեն և կբացահայտվեն:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում վնասվածք ստացած 10-ամյա երեխան արդեն մի քանի օր է՝ գտնվում է կոմայի մեջ: 

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա