Միրզոյանն ու Լանդսբերգիսը քննարկել են Հայաստան-Լիտվա գործընկերության լայն շրջանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ քննարկել է երու երկրների միջև առկա գործընկերության լայն շրջանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Strengthening democracy, working towards more peaceful & prosperous environment for our citizens, efforts to promote partnership w/#EU: these are common values & perspectives that we share w/🇱🇹. Happy to explore concrete opportunities w/my good friend & colleague @GLandsbergis on… pic.twitter.com/ewiGfMVPMC
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 24, 2024
«Ժողովրդավարության ամրապնդումը, մեր քաղաքացիների համար ավելի խաղաղ և բարեկեցիկ միջավայրի ուղղությամբ աշխատելը, Եվրոպական միության հետ գործընկերությունը խթանելու ջանքերը. սրանք ընդհանուր արժեքներ և հեռանկարներ են, որոնք մենք կիսում ենք Լիտվայի հետ», - գրել է Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ուրախ է կոնկրետ հնարավորություններ ուսումնասիրել իր լավ գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։