Իրավունք

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն ու փաստաբանները ներկա չեն նիստին։

Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը և գործն ուղարկվել նոր քննության։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասը (հոդվածը սահմանում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու սահմանները) Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել։ Այս որոշումը դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մեղադրանքները և նոր քննություն սկսել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում