Թուրքիա

Նյու Յորքում տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում. թուրքական ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում. թուրքական ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Իրանի նախագահ Մասղուդ Փեզեշքիանի հետ։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝  մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում