Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում պահվող գերիների հարցը․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների և պատանդ պահվող անձանց հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում ներառված է գերիների ազատ արձակման հարցը։

«Արդյո՞ք խաղաղության պայմանագրի մեջ դրա հիշատակումն է, որ պետք է լուծի այդ հարցը։  Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը՝ անկախ նրանից՝ այնտեղ բառացի գրված է, թե ոչ։ Խաղաղության պայմանագիրը նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ:  Մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, ասում ենք՝ եկեք, ինչը համաձայնեցված է, ստորագրենք և անցնենք այն մնացածին, ինչը որ համաձայնեցված չէ։ Եվ հնչում է տեսակետ, որ ո՛չ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը չի ստորագրվի: Իսկ, կներեք, քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում»,-ասաց նա։

Վարչապետը հայտնեց՝ խաղաղության պայմանագրում կա մի հոդված, որն առաջարկվել է Ադրբեջանի կողմից մի քանի ամիս առաջ և համաձայնեցված չէ։

«Կողմերից մեկը կարող է ասել մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք դա էլ համաձայնեցնել, կարող է պարզվի՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել: Այսինքն՝ ոչ մի տեղ չկա գրված, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 կամ 15, 14, 13 հոդված: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»,-եզրափակեց Փաշինյանը։

 

Հայերեն English Español Français Русский

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արեգնազ Մանուկյանի հետ

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ»

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. 48 բնակարան կտրամադրվի քանդված շենքերի բնակիչներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը