Պատահարներ

ՃՏՊ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 18-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Opel», «VAZ» (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը, ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու, վերջինս անկել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում