Քաղաքականություն

Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորանան. Ստեֆան Սեժուրնե

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորանան. Ստեֆան Սեժուրնե

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հայաստանին աջակցելու է նաև եվրոպական շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

«Կարող եք վստահ լինել, որ մենք աջակցելու ենք ձեզ նաև եվրոպական շրջանակներում»,– շեշտեց նախարարը:

Նա հավելեց՝ Եվրոպան ու Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները: 

«Ֆրանսիան ամեն ինչ արել է, որ ԵՄ–ի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանան ու խորանան: Օրինակ՝ վիզաների ազատականացման հարցով ԵՄ–ն ու Հայաստանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկեցին երկխոսությունը: Սա, կարծում եմ՝ կարևոր առաջընթաց է՝ հօգուտ մեր ժողովուրդների մերձեցման»,– նկատեց Սեժուրնեն:

Նա նշեց, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին նաև մարդասիրական բնագավառում՝ 29 մլն եվրո տրամադրելով ԼՂ-ից փախստականների աջակցությանը:

Ստեֆան Սեժուրնեի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությունը շատ կոնկրետ կերպով է խորանում բոլոր բնագավառներում: Ֆրանսիան կշարունակի նաև Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդման ուղղությամբ աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում