Քաղաքականություն

Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան և Հայաստանը շարունակելու են համագործակցությունը պաշտպանության բնագավառում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

«Մենք շարունակելու ենք նաև պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, իր տարածքը, իր բնակչությանը»,–ասաց Սեժուրնեն:

Նա ընդգծեց՝ բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում: Դա անում են՝ հարգելով սուվերենությունն ու էսկալացիա չառաջացնելու ցանկությանը:

Նախարարը նաև շեշտեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը հիմնված է շատ ամուր և պատմական հիմքերի վրա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում