Քաղաքականություն

Միշտ կարող եք ձեր հույսը մեզ վրա դնել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Միշտ կարող եք ձեր հույսը մեզ վրա դնել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են, Հայաստանի հարցով բոլորը համաձայն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

Նախարարն ասաց, որ Երևան այցելելով՝ ցանկանում է հայ ժողովրդին և կառավարությանը ևս մեկ անգամ արտահայտել Ֆրանսիայի բարեկամությունն ու աջակցությունը: 

«Չնայած սպառնալիքներին, ակնհայտ թշնամանքին, որ ՌԴ-ն դրսևորում է, ցանկանում է ճնշել, սակայն Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն, դեպի ազատություն, առաջ է գնում փուլ առ փուլ: Իմացեք, որ միշտ կարող եք ձեր հույսը դնել մեզ վրա՝ ժողովրդավարական արժեքների համար»,-ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Նա հավելեց, որ աջակցում են բոլոր երկրներին, որոնք պայքարում են հանուն այդ արժեքների:

«Ֆրանսիան միշտ ձեր կողքին է»,-ընդգծեց Սեժուրնեն:

Ըստ որում, նա շեշտեց, որ այդ աջակցությունը տարբեր քաղաքական ուղղություններից անդին է Ֆրանսիայում: «Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են: Հայաստանը, կարելի է ասել, որ այդ թեմաներից մեկն է: Ահա թե ինչու, Ֆրանսիայի տարբեր մակարդակների ներկայացուցիչներ, որոնք տարբեր քաղաքական ուղղություններ են ներկայացնում, հաճույքով գալիս են Հայաստան, քանի որ Հայաստանի հետ կապված հարցերում բոլորը համաձայն են»,-ասաց նախարարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում