Պատահարներ

Հրդեհ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 11-ին, ժամը 23:48-ին ահազանգ է ստացվել, որ Երազգավորս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում  այրվում է խորդանոց: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 12-ին, ժամը 02:55-ին, մարվել՝ 03:07-ին: Խորդանոցում (մոտ 16 քմ) այրվել են մոտ 200 հակ կուտակած անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում