Գեղարքունիքում այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 11-ին, ժամը 20։32-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի երկաթգծերի հարևանությամբ այրվում է ցորենի հնձած արտ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։31-ին, մարվել՝ 21։41-ին։ Այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ։