Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանին քննարկել և որոշում է ընդունել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու որոշման նախագիծը նիստում ներկայացրել է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

Նրա խոսքով՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Գինոսյանը բացակայել է 2024 թվականի փետրվար-հունիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից՝ բացակայելով տեղի ունեցած 29  քվեարկություններից  16-ից:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորություները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների ավելի քան կեսից: 

«Հիմք ընդունելով օրենքի այս հոդվածը  առաջարկում ենք վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները»,-ասել է Ավագյանը։

Քննարկումներին հաջորդած քվեարկության արդյունքում՝  Երևանի ավագանին 33 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Անուշ Գինոսյանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշման նախագիծը։

Հայերեն

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո