Ռուսաստան

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

Կրասնոդարում պահեստային համալիրի վրա ուկրաինական հարձակման ժամանակ վիրավորված երիտասարդ կինը մահացել է հիվանդանոցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։

Նա հավելել է, որ երեք վիրավոր դեռ քաղաքային բժշկական հաստատություններում են, իսկ վեցը ստացել են ամբուլատոր բուժում։ Պահեստային համալիրում բռնկված հրդեհը մարվել է։

Wildberries-ը հուլիսի 22-ի առավոտյան հայտնել է Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքում գտնվող իր լոգիստիկ կենտրոնների վրա հարձակման մասին։ 10 մարդ վիրավորվել էր Կրասնոդարում, ևս 5-ը՝ Նևինոմիսկում։

Հուլիսի 18-ի գիշերը ևս Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում Wildberries-ի պահեստները ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակման: Կոտովսկում զոհվել է յոթ մարդ, Էլեկտրոստալում՝ մեկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում