Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Քսավյե Բետելի այցը Հայաստան՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցերն ու փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:  

Ըստ աղբյուրի՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարը կարևորել է Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Քսավյե Բետելն ընդգծել է հայ գործընկերների հետ սերտ երկխոսության փաստը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը հետևողականորեն կամրապնդվի: 

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում