ՀՀ-ում ԵՄ դեսպանը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Երևան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան, որի նպատակն է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը սկսելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար, որոնց նպատակն է ամրապնդել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», - նշված է Մարագոսի գրառման մեջ։
Happy to welcome @EU_Commission Vice-President @MargSchinas in 🇦🇲 for talks with @President_Arm Vahagn Khachaturyan, Prime Minister @NikolPashinyan & MFA @AraratMirzoyan on strengthened 🇪🇺🇦🇲partnership & launch of 🇪🇺🇦🇲 Visa Liberalisation Dialogue! 👉https://t.co/V5QCFczilL 🇪🇺🇦🇲 pic.twitter.com/hvF9zpjLWd
— Vassilis Maragos (@EUAmbArmenia) September 9, 2024