Պատահարներ

Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կա մեկ զոհ և մեկ տուժած

2 րոպեի ընթերցում

Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կա մեկ զոհ և մեկ տուժած

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 7-ին, ժամը 12։21-ին ահազանգ է ստացվել, որ Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա մեկ զոհ և մեկ տուժած:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Հերհեր գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Վ․ Վ․, ծնված 1961 թ. և Գ․ Գ․, ծնված 1991 թ.)․ վարորդ Վ․Վ-ն մահացել է, իսկ մյուս վարորդ Գ․Գ-ն արգելափակվել է ավտոմեքենայում։ Երթևեկությունը երկկողմանի փակ է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ․Գ-ին դուրս բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, Վ․Վ-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև դուրս բերել ավտոմեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Տուժած Գ․Գ-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում