Պատահարներ

Հրդեհ Բայանդուր գյուղում. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Բայանդուր գյուղում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկին հարակից խորդանոցում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:08-ին: Այրվել են խորդանոցում գտնվող փայտե պահարանը, խորդանոցի առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ). ջերմահարվել՝ սառնարան և փայտե սեղան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում