ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձմոսկվայում Լեսնոյ գորոդոկ քոթեջային բնակավայրում՝ ավտոմեքենաների կայանատեղիում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը:
«Կրակը տեղայնացվել է 713 քմ տարածքում: Այժմ հրդեհը մարվել է: Ցավոք երկու մարդ զոհվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: