Պատահարներ

Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 6-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 7-ին ժամը 02:03-ին, մարվել՝ 03:11-ին: Այրվել է մոտ 2000 հակ կուտակած անասնակեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում