Թուրքիա

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը ռումբի ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը ռումբի ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն օդանավում ռումբի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց  հետո չնախատեսված վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին ասել է Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչին: 

Մասնագետները զննում են ինքնաթիռը: 

Նա տեղեկացրել է, որ, եթե տեղեկությունը հերքվի, Հնդկաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռը կշարունակի թռիչքը։ Էրզրումի օդանավակայանն այժմ փակ է թռիչքների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում